Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եվրամիությունը կշարունակի հետևել G7-ի ամփոփիչ կոմյունիկեին

Եվրամիությունը կշարունակի հետևել G7-ի ամփոփիչ կոմյունիկեին
12.06.2018 | 10:01

Եվրամիությունը կշարունակի հետևել G7-ի ամփոփիչ կոմյունիկեին, որը համաձայնեցվել է Կանադայի գագաթնաժողովի բոլոր մասնակիցների կողմից՝ չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը վերջին պահին հրաժարվեց հավանություն տալ այդ փաստաթղթին, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը Բրյուսելում:

«ԵՄ-ն լիովին կհետևի G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը»,- ասել է նա: Սհինասը հատկապես ընդգծել է, որ ԵՄ-ն կշարունակի հավատարիմ մնալ միջազգային հարաբերությունների և առևտրի սկզբունքներին, որոնք հիմնված են կանոնների վրա: Նա հրաժարվել է ուղղակիորեն մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, որը փաստորեն ջնջել է Կանադայի գագաթնաժողովի արդյունքները: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում ամփոփիչ պաշտոնական հայտարարությունը, որը Կանադայում ընդունվել է G7-ի երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: Նա պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մի շարք արտահայտությունների պատճառով, թե պողպատի և ալյումինի ներմուծման՝ ԱՄՆ-ի մաքսերը «վիրավորական են», և ինքը «թույլ չի տա նստել իր վզին»։

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ