Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանը` Արծվիկ Մինասյանին

Փաշինյանը` Արծվիկ Մինասյանին
12.06.2018 | 10:03

Երբեք չի եղել դեպք, որ ես, իբրև դաշնակցության ներկայացուցիչ, կողմ քվեարկեմ պարտադիր կուտակային համակարգին, այս անգամ նույնպես մնում եմ իմ տեսակետին, կառավարության նիստին հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ո՞րն է Ձեր տեսակետը, պարոն Մինասյան»,- հարցրեց վարչապետը: «Դեմ եմ պարտադիր կուտակայինի այն մոդելին, որ կա, բայց հասկանալով հանդերձ՝ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է»,- ասաց Արծվիկ Մինասյանը: «ՈՒ՞։ Այսինքն՝ այստեղ կան մարդիկ, ովքեր չեն հասկանու՞մ, որ պարտադրված լուծում է»,- դարձյալ հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը: «Ոչ, խոսքն այն մասին է, որ հետաձգումը և քննարկելու հնարավորությունը, կարծում եմ, շատ ավելի լավ լուծումներ կարող էր բերել, չնայած ես ընդունում եմ այն մոտեցումը, որ այսօր մենք մեղմում ենք 200 հազարի ֆինանսական բեռը, ամենևին չեմ ուզում քննադատել այս որոշումը»,- ասաց Ա. Մինասյանը: Վարչապետը հիշեցրեց՝ պետք է հասկանալ, որ գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում:

«Ես՝ որպես վարչապետ, և կառավարությունը որպես կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում է, և մենք համոզված ենք, որ սա քայլ է, որը պետք է լուծենք առաջ գնալով: Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում՝ մեզ հետ չեն: ՈՒզում եմ սա հստակ արձանագրենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ որպես կոլեգիալ մարմին՝ այս որոշումը ենթակա է կատարման. և ինքը կատարելու է: «Այլ կերպ չէր էլ կարող լինել, Դուք դրանով որևէ մեկին լավություն չեք էլ անում»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ