«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեր ցավն ու վրդովմունքն ենք արտահայտում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մի խումբ անձանց կողմից իրականացված գործողությունների համար

Մեր ցավն ու վրդովմունքն ենք արտահայտում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մի խումբ անձանց կողմից իրականացված գործողությունների համար
12.06.2018 | 10:04

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմերի առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով: Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց հունիսի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հընթացս Սուրբ Պատարագի տեղի ունեցած միջադեպին:

Հարցի վերաբերյալ արձանագրվեց. «Մեր ցավն ու վրդովմունքն ենք արտահայտում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մի խումբ անձանց կողմից իրականացրած անընդունելի գործողությունների համար, որոնք խստորեն դատապարտելի են` անկախ շարժառիթներից: Արդարացում չունի որևէ քայլ, որը խաթարում է հոգևոր միջավայրի աղոթական անդորրը և վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները»: Ժողովը որոշեց շարունակել բոլոր միջոցները գործադրել՝ հնարավորություն ընձեռելու նախաձեռնության անդամներին վերադառնալ կանոնական դաշտ:

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ