Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սինգապուրի վարչապետը նախապես է շնորհավորել Թրամփին

Սինգապուրի վարչապետը նախապես է շնորհավորել Թրամփին
12.06.2018 | 10:05

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը որոշել է նախապես շնորհավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ծննդյան տոնի առթիվ, և հատապտուղներով տորթ է նվիրել նրան։ «Ծննդյան տոն ենք նշում, մի փոքր վաղ»,- գրել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանն իր թվիթերյան էջում՝ հրապարակելով Թրամփի հետ համատեղ ընթրիքից տորթի մատուցման պահի լուսանկարը։ Դոնալդ Թրամփը 72 տարեկան կդառնա հունիսի 14-ին։

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ