Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սինգապուրի գագաթնաժողովը շատերը գիտական ֆանտաստիկա կհամարեն

Սինգապուրի գագաթնաժողովը շատերը գիտական ֆանտաստիկա կհամարեն
12.06.2018 | 12:15

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ իր կարծիքով՝ Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը շատերին գիտական ֆանտաստիկա կթվա։

«Շատերն աշխարհում այս մասին կմտածեն՝ որպես յուրօրինակ ֆանտազիայի, գիտաֆանտաստիկ ֆիլմից»,- թարգմանչի միջոցով ասել է Կիմ Չեն Ինը՝ երես առ երես և ընդլայնված բանակցությունների ընդմիջման ժամանակ: Նրա խոսքը և թարգմանությունը լսել են Թրամփի նախագահական փուլի լրագրողները, որ մերձակայքում էին։

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ