Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը և Կիմ Չեն Ինը ավարտել են երես առ երես հանդիպումը

Թրամփը և Կիմ Չեն Ինը ավարտել են երես առ երես հանդիպումը
12.06.2018 | 12:16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Սինգապուրում ավարտել են երես առ երես հանդիպումը։ Հեռարձակումը վարում է ABC հեռուստաալիքը։ Հանդիպման այդ մասի ավարտից հետո Թրամփը հայտարարել է, որ «հանդիպումը շատ լավ է անցել»։

Լրագրողները լսել են նաև, թե ինչպես է Թրամփը նշել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Ընդլայնված բանակցություններում Թրամփից բացի, ԱՄՆ-ը ներկայացնում են պետքարտուղար Մայք Պոմպեոն, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին։ Հյուսիսային Կորեայի կողմից բանակցությունների սեղանի շուրջ նստած են Կորեայի աշխատավորական կուսակցության փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը, ԱԳ նախարար Լի Յոն Հոն։

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ