Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ոչ քաղաքն է իմը, ոչ էլ գյուղը, գող ճորտեր էլ ինձ պետք չեն

Ոչ քաղաքն է իմը, ոչ էլ գյուղը, գող ճորտեր էլ ինձ պետք չեն
12.06.2018 | 14:00

Նախօրեին կառավարության նիստում Արծվիկ Մինասյան-Նիկոլ Փաշինյան բանավեճի մասին շատ խոսվեց: Նպատակ չունենալով ամենևին քննարկել, թե ինչ է նշանակում կարծիքների բացարձակ «նույնականացման» վարչապետի պահանջը (չենք էլ ասում, որ ժամանակին այս ընդդիմադիրները քննադատում էին ՀՀԿ-ին, թե վերևից ինչ որոշում կայացնում են, բոլորը «հոտի» պես անվերապահ ենթարկվում են դրան) ու նաև կառավարության անդամի հետ խոսելու նման ոճը, անդրադառնանք մեկ այլ դրվագի: Սակայն մինչ այդ նշենք, որ կառավարության ղեկավարի և անդամի այս բանավեճը հիշեցրեց «Մենք ենք, մեր սարերը» հայտնի ֆիլմից մի դրվագ՝ ոստիկանի և Զավենի երկխոսությունը, տվյալ դեպքում ոստիկանը Փաշինյանն է, իսկ Զավենը՝ Մինասյանը:


Ո.-Ախպեր, պետք չէ, ես քեզ չեմ հարցաքննում:
Զ.-Բա որ չես հարցաքննում, վեր կաց, մեր գյուղից գնա:
Ո.-Մասնավոր սեփականությու՞ն է, վեր կաց, մեր գյուղից գնա:
Զ.-Չէ, քաղաքն էլ է քոնը, գյուղն էլ, ես էլ քո ճորտն եմ:
Ո.-Ախպե՜ր, ոչ քաղաքն է իմը, ոչ էլ գյուղը, գող ճորտեր էլ ինձ պետք չեն:
Զ.-Եթե մի անգամ էլ էդ բառն ասացիր...
Ո.-Ո՞ր բառը:
Զ.-Գող:
Ո.-Բա որ գողացել եք` ի՞նչ ասեմ, բարեգո՞րծ:


Կարելի է երկար շարունակել համեմատությունը, որը շատ դիպուկ կլիներ, բայց անդրադառնանք մեկ այլ «հերոսի»: Մինչ վարչապետ-նախարար վեճը շարունակվում էր, մեկ էլ «մեջ ընկավ» արտակարգ իրավիճակների նախարար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը (սա էլ մեկ այլ հայտնի ֆիլմ հիշեցրեց՝ «кто этот потерпевший, куда он пошел») ու դիմելով դաշնակցական Մինասյանին, թե բա` «Հռոմի պապից կաթոլիկ մի եղեք»: «Մենք թիմային աշխատանքով պիտի շարժվենք, և դա մեզ համար լուրջ հորդոր ու թիրախ է: Հիմա տպավորություն է, որ հենց թիմով մի փոքրիկ պատնեշ եք: Դպրոցական տարիներից ինչ-որ «պրիմերնի ուչենիկի» տարբերակներն ա մեր մոտ առաջ գալիս, որն էդքան ընդունելի չէ»,- ասաց Ռոստոմյանը: Այստեղ են ասել` քե՞զ ինչ մեղու խայթեց: Այս շողոքորթությունն ակնհայտ դուր չեկավ Նիկոլ Փաշինյանին, և նա դա հստակ հասկացրեց ԲՀԿ-ականին:


Ընդհանրապես տպավորություն է, թե ԲՀԿ-ն, բացի Հրաչյա Ռոստոմյանից, այլ կադր չունի, որ կառավարությունը եկավ, նրան «մատուցեցին», ամենաաբսուրդայինն էլ այն է, որ երկար տարիներ սպորտի հարցերով զբաղվող նախարարին «տեղափոխեցին» արտակարգ իրավիճակների նախարարություն: ՈՒ չնայած «նոր» Հայաստան է ու նոր բարքեր, Ռոստոմյանը շարժվում է նախկին իներցիայով, շողոքորթում է վերադասին՝ նրանց հաճոյանալու նպատակով: Սակայն հենց նույն վեճի տպավորությամբ կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի համար համեմատաբար ավելի ընդունելի էր «ընդվզող» նախարարը, քան «հաճոյացող» չինովնիկը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ