Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արցախի նախագահականում իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել

Արցախի նախագահականում իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
12.06.2018 | 17:55

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակության կողմից բարձրաձայնված բացասական երևույթներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ աշխատել վերհանված թերությունների վերացման ուղղությամբ՝ խստիվ հետևելով օրենքի տառին և ոգուն:

Նախագահը նշել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի հանրապետությունում պահպանվի հասարակական անվտանգության բարձր աստիճանը՝ այն համարելով մեր երկրի կարևոր ձեռքբերումներից մեկը:

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ