Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարն են բացում

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարն են բացում
12.06.2018 | 21:47

Այսօր Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում տեղի կունենա Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի հանդիսավոր բացումը ծրագրին անդամակցող 3 երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների մասնակցությամբ: Հայաստանը շրջանցող խողովակաշարի շինարարությունը սկսվել էր 3 տարի առաջ, և հիմա պատրաստ է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով ԵՄ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

«Հուսով եմ, որ Թուրքիայի արևելքից մեկնարկող և դեպի արևմուտք գնացող այս խողովակաշարը գազի հետ միասին նաև խաղաղություն և կայունություն կբերի Եվրոպային»` տարիներ առաջ հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե այն կփոխի ողջ տարածաշրջանի ապագան: 1850 կիլոմետր ձգվող այս գազատարով Թուրքիան ամեն տարի ադրբեջանական Շահ Դենիզից առնվազն 6 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, Եվրամիությունը՝ 10 միլիարդ խորանարդ մետր, ընդ որում, չի բացառվում, որ այս ցուցանիշներն առաջիկայում ավելանան: «TANAP-ի թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, սակայն հավելյալ կայանների կառուցման դեպքում կարող է հասնել 31 միլիարդի, պարտադիր չէ, որ հավելյալ ծավալները մատակարարվեն միայն ադրբեջանական հանքավայրերից»,- շաբաթներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե ծրագրին կարող են մասնակցել նաև Իրանն ու Իրաքը: TANAP-ի բաժնետոմսերի 58 տոկոսը տնօրինում է ադրբեջանական SOCAR ընկերությունը, 30 տոկոսը՝ թուրքական BOTAŞ-ը, 12 տոկոսը՝ բրիտանական BP ընկերությունը:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ