USD482.20
EUR555.40
RUB7.55
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Դեմ եմ»-ը բողոքի ակցիաներ է կազմակերպելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման դեմ

«Դեմ եմ»-ը բողոքի ակցիաներ է կազմակերպելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման դեմ
12.06.2018 | 21:48

«Դեմ եմ» նախաձեռնության անդամների համոզմամբ՝ հանրության ճնշող մեծամասնության համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դեռ անընդունելի է: Համակարգի նկատմամբ վստահություն չկա` մարդկանց հարկադրում են հրաժարվել իրենց եկամտի մի մասից, ասում են ակտիվիստները:


2014-2015-ին «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի խոսքով, կառավարությունը, անշուշտ, վայելում է հանրության ճնշող մեծամասնության վստահությունը, սակայն իշխանությունների առաջարկած համակարգը ըստ էության նույնն է մնացել: «Շարունակում եմ լինել դեմ, որովհետև այս համակարգը չի վայելում իմ վստահությունը: Ի վերջո՝ կառավարություններն անընդհատ փոխվելու են, իսկ համակարգն այս տեսքով չի վայելում իմ և հանրության ճնշող մեծամասնության վստահությունը»,- ասաց Դավիթ Մանուկյանը:


Կառավարությունը երեկվա նիստում ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որն ուղարկվելու է ԱԺ: 1974-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիներն այս տարվա հուլիսի 1-ից պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Եկամուտների 10 տոկոսը պետք է ուղղվի այդ համակարգին: Գործող կարգի համաձայն այդ թիվը 5 տոկոս է, մյուս 5 տոկոսը վճարելու է պետությունը: Կառավարության երեկվա որոշման համաձայն, պետությունն իր վրա է վերցնելու 7,5 տոկոսի բեռը, իսկ 2,5 տոկոսը վճարելու է քաղաքացին: Ըստ Դավիթ Մանուկյանի, հստակ չէ հարցի պատասխանը, թե 45 տարվա երկարաժամկետ հատվածում «ոնց է որոշվելու գումարների համարժեքությունը»: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանի ներկայացմամբ, իրենք մտադիր չեն լռել և բողոքի ակցիաներ են կազմակերպելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման դեմ: «Ոչ մի առանցքային բան չի փոխվել, նույն պարտադիր բաղադրիչը կա, նույն հարցերը կան՝ ու՞ր են գնում ներդրումները, ինչի՞ են գնում»,- ասում է Հարությունյանը:

Նրա ընդգծմամբ՝ «Դեմ եմ»-ը պահանջում է հետաձգել օրենքի ընդունումը և սկսել հանրային քննարկումներ: Երեկ՝ կառավարության նիստում հարցի բավականաչափ բուռն քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջարկվող լուծումը թույլ կտա խուսափել ճգնաժամից` եթե որոշում չընդունվի՝ կենսաթոշակային համակարգում արդեն ընդգրկված 207000 քաղաքացիներ կշարունակեն ամսական վճարել 5 տոկոս: Իսկ եթե հետաձգեն որոշման կատարումը, կենսաթոշակային համակարգում ներգրավված քաղաքացիները կշարունակեն վճարել, իսկ մնացած 80000-ը՝ ոչ, ուստի՝ անհավասարություն կառաջանա: Եթե ընդհանրապես հրաժարվեն, ողջ համակարգում ցնցումներ կսկսվեն` ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ