Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աբեն ողջունել է Թրամփի և Կիմ Չեն Ինի համաձայնագիրը

Աբեն ողջունել է Թրամփի և Կիմ Չեն Ինի համաձայնագիրը
12.06.2018 | 21:52

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն պաշտպանում է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթի ստորագրումը որպես քայլ առաջ տարբեր հարցերի համակողմանի լուծման ճանապարհին:

«Այն փաստը, որ ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովում Կորեայի աշխատանքային կուսակցության նախագահ Կիմ Չեն Ինը վերահաստատեց լիակատար միջուկազերծման ձգտումը փաստաթղթի ստորագրման տեսքով, քայլ առաջ է տարբեր հարցերի համակողմանի լուծման ճանապարհին: Մենք պաշտպանում ենք դա»,- լրագրողներին ասել է Աբեն: Նա նաև Թրամփին շնորհակալություն է հայտնել, որ Կիմ Չեն Ինի հետ բանակցություններում արծարծել է Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների առևանգած Ճապոնիայի քաղաքացիների թեման:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ