Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելիս պետք հնարավորինս քիչ անհանգստացնել քաղաքացիներին

Բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելիս պետք հնարավորինս քիչ անհանգստացնել քաղաքացիներին
12.06.2018 | 21:56

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելիս պետք հնարավորինս քիչ անհանգստություն պատճառել ՀՀ քաղաքացիներին` ԱԱԾ պետական պահպանության ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է խոստովանել, որ պետական պահպանության ծառայությունն այս տարիների ընթացքում կայացման շատ լուրջ ճանապարհ է անցել, և ես հույս ունեմ, որ կայացման այդ ճանապարհը կշարունակվի և Հայաստանի պետական պահպանության ծառայությունն իր առաջ կդնի, կձևակերպի ծառայության մակարդակը շարունակական ու հետևողականորեն բարձրացնելու խնդիր, այդ թվում` ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու առումով, այլև՝ ՀՀ քաղաքացիների համար հնարավորինս քիչ անհանգստություններ պատճառելու ճանապարհով, որը ես պակաս կարևոր չեմ համարում,- ասաց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով,- կարծում եմ, որ իշխանության և ժողովրդի փոխհարաբերությունների մեջ սա չափազանց կարևոր նրբություն է, իհարկե, անվտանգություն ապահովող մեր գործընկերները շատ կարևոր միսիա են կատարում, բայց այդ միսիայի կատարման ընթացքում պետք է հաշվի առնեն, որ իշխանություն և ժողովուրդ հարաբերությունները նույնպես այդ անվտանգության կարևոր կոմպոնենտ են»:

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ