Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բակո Սահակյանը հեռացրել է երեք պաշտոնյաների

Բակո Սահակյանը հեռացրել է երեք պաշտոնյաների
12.06.2018 | 22:00

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովին, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ Վիկտոր Քոչարյանին ու Ռոբերտ Շաֆերյանին իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Իսագուլովն ու Շաֆերյանը եղել են ոստիկանապետեր, իսկ Վիկտոր Քոչարյանը երկար տարիներ պաշտոնավարել է ԱԱԾ-ում: Նա Ռոբերտ Քոչարյանի բաջանաղն է:

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ