USD483.02
EUR546.97
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Նիկոլ Փաշինյանը՝ կուտակայինի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ կուտակայինի մասին
13.06.2018 | 14:08

«Մենք այս իրավիճակում կայացրել ենք այն որոշումը, որը բխում է մեր բոլորի շահերից»,- երեկ կեսգիշերին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգտատերերի խնդրանքով անդրադառնալով կառավարության հունիսի 11-ի նիստում հանրության շրջանում, կառավարության նիստում ընդունվեց բուռն քննարկումների արդյունքում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկին։


Որոշումը դժգոհություն է առաջացրել, որոշման հետևանքով հրաժարական տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Կառավարության նիստի ժամանակ որոշմանը դեմ էր արտահայտվել նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը. «Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ այդպիսին, քանի դեռ հակառակում համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի 1-ից ներդրվող նախագծի մեղմացման մասին էր: Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող 80 հազար մասնակիցների և մինչև այժմ գործող 200 հազար մասնակիցների համար մեղմացնող որոշում էր, ոչ թե հուլիսի 1-ից պարտադիր կուտակայինը ներդնելու որոշում էր: Ես ձևակերպել եմ շատ պարզ՝ ասել եմ, որ դեմ եմ, որովհետև անցել եմ Սահմանադրական դատարանով երկու անգամ, և Սահմանադրական դատարանի որոշումները կատարված չեն: Հետևաբար էս փուլում եթե մենք քվեարկում ենք, որը կօգնի, որպեսզի լեգիտիմացնենք Սահմանադրությանը հակասող որոշումը, ես դեմ եմ էդ մոտեցմանը»,- ասել էր Մինասյանը:


Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց՝ եթե 2-3 ամսից կպարզվի, որ որոշումը հակասահմանադրական է, որևէ ողբերգություն չկա, քաղաքացիներն իրենց վճարած մինչև վերջին կոպեկը կարող են հետ ստանալ։ «Հիմա կա՞ արդյոք այստեղ հակասահմանադրականության խնդիր, այդ խնդիրը կառավարության նիստում էլ մենք քննարկեցինք, որ կան Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնք նաև մեր նախարարներից երկուսի կարծիքով չեն կատարվել կամ ամբողջական չեն կատարվել։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ մենք էս որոշումն ընդունենք, որպեսզի կառավարության պատճառով ցնցումներ չլինեն, և ասում ենք՝ գնանք, հետևենք և ստուգենք, թե ինչքանով են կատարվել այն որոշումները, որոնք կուտակային համակարգի վերաբերյալ կայացրել է Սահմանադրական դատարանը, գնանք ուսումնասիրենք, եթե կգնանք, կուսումնասիրենք և կպարզվի, որ էդ որոշումները չեն կատարվել, և գուցե իրավական քննության արդյունքում կպարզվի, որ այս ողջ համակարգը հակասահմանադրական է, ոչ մի ողբերգություն չկա, որովհետև այն գումարները, որ մինչև հիմա վճարված են, բոլոր այդ գումարները, սիրելի հայրենակիցներ, նստած են մեր անձնական մեր անունով բացված հաշիվներին»,- ասաց վարչապետը: Նա նշեց՝ յուրաքանչյուրն, ով ընդգրկված է կուտակային համակարգի մեջ, կարող է ստուգել, թե իր հաշվին ինչքան գումար կա, և դա կարող է անել շատ հեշտությամբ։ «Օրինակ ձեր այն քարտը, որով աշխատավարձ եք ստանում, եթե դուք դնեք բանկոմատի մեջ, եթե չեմ սխալվում ձախ կողմում նշան կա, որով ասվում է կենսաթոշակային հաշվեկշիռ, դուք այդ կենսաթոշակային հաշվեկշռի կոճակը սեղմելով այնտեղ մեկ երկու գործողությամբ կարող եք տեսնել, թե ձեր հաշվին կուտակային ինչքան գումար է հավաքված։ Ես նկատի ունեմ, որ հիմա եթե մենք էս որոշումը կայացրել ենք, որ հանդարտ պայմաններում՝ առանց ցնցումների մենք հասկանանք էս համակարգի ամբողջ էությունը, սահմանադրականությունը՝ հետագա ճակատագիրը որոշելու խնդիրը։ Եթե երկու ամսից, նույնիսկ երեք ամսից կպարզվի, որ սա չի կարող լինել ինչ-ինչ պատճառներով, որովհետև հակասահմանադրական է, որևէ ողբերգություն չկա՝ էդ բոլոր գումարները բոլոր վճարած քաղաքացիները մինչև վերջին կոպեկը կարող են հետ ստանալ, որովհետև էդ գումարներն էսօր կոնկրետ գոյություն ունեն և դրված են ձեր անձնական հաշիվներին։ Իսկ եթե կպարզվի, որ համակարգը կարող է գործել, համակարգը որոշակի բարեփոխումների արդյունքում կարող է գործել և ինքը հուսալի է, մենք կշարունակենք աշխատել այդ բարեփոխումներից, նրբությունները ճշտելուց հետո,- ասաց վարչապետը՝ շարունակելով,- այնպես որ, ես իսկապես խորապես համոզված եմ, որ մենք այս իրավիճակում կայացրել ենք այն որոշումը, որը բխում է մեր բոլորի շահերից»։


Կառավարությունը հունիսի 11-ի նիստում ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որն ուղարկվելու է Աժ: 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիներն այս տարվա հուլիսի 1-ից պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Ընդհանուր առմամբ, եկամուտների 10 տոկոսը պետք է ուղղվի այդ համակարգին: Գործող կարգի համաձայն` այդ թիվը 5 տոկոս է, մյուս 5 տոկոսը վճարելու է պետությունը: Կառավարության հունիսի 11-ի որոշման համաձայն՝ պետությունն իր վրա է վերցնելու 7,5 տոկոսի բեռը, իսկ 2,5 տոկոսը վճարելու է քաղաքացին:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ