«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մակեդոնիան նոր անվանում կունենա՝ Severna Makedonija

Մակեդոնիան նոր անվանում կունենա՝ Severna Makedonija
13.06.2018 | 14:12

Նախկին հարավսլավական հանրապետության անվանման շուրջ Աթենքի և Սկոպյեի 27-ամյա վիճաբանությունը հանգուցալուծվում է: Կողմերը համաձայնել են այն կոչել «Հյուսիսային Մակեդոնիա» (Severna Makedonija): Համաձայնության մասին հայտնել են Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետները: Աթենքը դեմ էր «Մակեդոնիայի Հանրապետություն» անվանմանը, քանի որ Հունաստանի սահմանամերձ նահանգը ևս կոչվում է Մակեդոնիա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է «պատմական համաձայնությունը», կողմերին կոչ անելով ավարտել նոր անվանումը պաշտոնապես հաստատելու ընթացակարգը: Ենս Ստոլտենբերգն ասել է, որ դա Բալկաններում խաղաղության ամրապնդման և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության սկիզբն է: Մինչև հիմա Մակեդոնիան պաշտոնապես կոչվում էր «Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիա»:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ