Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տիգրան Բալայան․ Մեր գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ափսոսանք է հարուցում

Տիգրան Բալայան․ Մեր գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ափսոսանք է հարուցում
13.06.2018 | 14:14

«Իհարկե, ափսոսանք է առաջացնում մեր գործընկերների կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի փաստը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք շարունակելու ենք ակտիվ քայլերն այդ խնդիրները բաց քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ»` ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի վաճառքին:

«Այս խնդիրների բարձրաձայնումը համարում ենք առաջնային՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար։ Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ խնդիրը ոչ թե որևէ առանձին երկրի կողմից սպառազինությունների վաճառքն է Բաքվին, այլ ընդհանրապես Ադրբեջանի պես անկանխատեսելի և հարևանների հասցեին ամեն օր ուժի դիրքից հայտարարություններով հանդես եկող երկրին մահաբեր սպառազինությունների մատակարարումը»,- շեշտել է Բալայանը: «Ադրբեջանն իր գործողություններով տարածաշրջանին պարտադրում է սպառազինությունների մրցավազք, ինչը խարխլում է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Հայկական կողմը, չողջունելով նման մրցավազքը, կարող է արձանագրել, որ ունի բավարար ներուժ և հագեցվածություն՝ կասեցնելու հակառակորդի ցանկացած արկածախնդրություն,- հայտարարել է Բալայանը՝ ընդգծելով,- մենք հանձնառու ենք մնում ղարաբաղյան հիմնախնդրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բացառապես բանակցային կարգավորմանը՝ ուղղված տարածաշրջանում տևական և իրական խաղաղության հաստատմանը»։

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ