Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Իրավունք չունեմ միջամտելու եկեղեցու գործերին

Նիկոլ Փաշինյան. Իրավունք չունեմ միջամտելու եկեղեցու գործերին
13.06.2018 | 14:18

ՀՀ-ում եկեղեցին և պետությունը անջատ են, և ես` որպես պետության ներկայացուցիչ, պետության ղեկավար, իրավունք չունեմ միջամտել եկեղեցու գործերին որևէ կերպ` երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգատերերից մեկի հարցին, թե ինչ տեսակետ ունի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մասին:

«Սա իմ պաշտոնական և պաշտոնեական դիրքորոշումն է. եկեղեցին և պետությունը անջատ են, և այդ անջատությունը պետք է հստակ պահպանել, ուստի, ձեր թույլտվությամբ, ես այդ հարցի վերաբերյալ կասեմ միայն այսքանը»,- շեշտեց նա:


Օգտատերերից մեկին էլ հետաքրքրում էր, թե ինչ ճակատագիր է սպասում «Ելք» դաշինքին:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ «Ելքի» պատմությունը և գործողությունները մարդկանց աչքի առաջ են տեղի ունեցել, և հիմա «Ելք» դաշինքում հետագա անելիքների վերաբերյալ քննարկումներ են: «Այդ քննարկումների արդյունքում, հույս ունեմ, կգանք ընդհանուր որոշման: Ամեն դեպքում այդ քննարկումների արդյունքում կորոշվի, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետագա ճակատագիրը, թե արդյո՞ք նրանում ընդգրկված 3 կուսակցությունների տեսակետները ապագայի վերաբերյալ համընկնում են, թե՞ այդ տեսակետների մեջ կան որոշակի տարբերություններ, և եթե կան տարբերություններ, արդյո՞ք հաղթահարելի են այդ տարբերությունները, թե՞ անհաղթահարելի են: Այս պահին կարող եմ ասել այսքանը»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ