Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արամ Սարգսյան. «Ա1+»-ին պետք է փոխհատուցել ստացած վնասի համար և առանց մրցույթի եթեր տրամադրել

Արամ Սարգսյան. «Ա1+»-ին պետք է փոխհատուցել ստացած վնասի համար և առանց մրցույթի եթեր տրամադրել
13.06.2018 | 14:20

Ազգային ժողովում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թ. գործունեության մասին հաղորդումը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն անդրադարձավ «Ա1+»-ի խնդրին, քանի որ այն, ինչպես ինքը նշեց, բացառիկ էր ու եթերը հավասարաչափ էր տրամադրում. «Այդ հեռուստատեսությունն էր ապահովում, որ մեր հանդեպ փողոցային բիրտ ուժ չէր կիրառվում՝ նաև պետության կողմից: Դա ուղիղ հրահանգ էր, որ ընդդիմությանը եթեր չպետք է տալ»:

Նրա խոսքով՝ «Ա1+»-ին պետք է փոխհատուցել վնասի համար և առանց մրցույթի եթեր տրամադրել. «Սա թե՜ քաղաքական, թե՜ իրավական, թե՜ տնտեսական խնդիր է»:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ