Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կրեմլը ողջունում է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների բանակցությունները

Կրեմլը ողջունում է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների բանակցությունները
13.06.2018 | 22:33

Կրեմլը ողջունել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի ուղենշային գագաթնաժողովը, հայտարարելով, թե Մոսկվան երկար ժամանակ ուղիղ բանակցությունների կոչ էր անում՝ լուծելու համար Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերի խնդիրները: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե «միայն այն փաստը, որ նման հանդիպում և ուղիղ երկխոսություն տեղի ունեցավ, արդեն իսկ ողջունելի է»: Նա ասել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը կօգնի Կորեական թերակղզում լարվածության նվազմանը: Պեսկովի խոսքերով՝ ճիշտ չէր ակնկալել, որ բոլոր տարաձայնությունները կարող էին լուծվել մեկ ժամում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս, ողջունելով ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը, ասել է, թե Հարավային Կորեայի հետ զորավարժությունները կասեցնելու Դոնալդ Թրամփի հայտարարությունը «առնվազն կօգնի պահպանել ճիշտ ուղղությունը»:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ