Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի նախագահները

Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի նախագահները
13.06.2018 | 22:34

Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պուտինը ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, անցած տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է 34 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակում՝ գրեթե 19 տոկոս: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, Պուտինն ասել է, թե այդ մասով ամեն ինչ կայուն է:


Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերից, ընդգծելով, թե «մեր քաղաքական փոխգործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, մենք հուսալի ընկերներ ենք ու ռազմավարական գործընկերներ»: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ հարաբերությունները մանրամասնորեն կքննարկվեն օգոստոսի 30-ին՝ Իլհամ Ալիևի հաջորդ այցի ժամանակ: Ալիևը վաղը ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի 2018-ի առաջնության բացման արարողությանը:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ