Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պատգամավորները Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

Պատգամավորները Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել
13.06.2018 | 22:37

«Ծառուկյան» խմբակցության տասնյակ պատգամավորներ, ինչպես նաև «Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանը միջնորդություն են ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը իրենց անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու կամ փոխարինելու մասին՝ ընդգծելով, որ ստանձնում են բոլոր պարտավորությունները:


Անցած նոյեմբերին ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ դատավճռի՝ Բաբայանը դրդել էր մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, նաև փոխարկման արդյունքում ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Այնինչ նա պնդել է, որ ռուսաստանաբնակ ընկերոջից պարտքն է ստացել: Առաջին մեղադրանքով ղարաբաղցի նախկին զինվորականի դեմ դատարանում ոչ ոք ցուցմունք չէր տվել: Նույն գործով Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Փետրվարին վերաքննիչ ատյանը մերժեց Բաբայանի բողոքը, որով նա արդարացում էր պահանջում:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ