Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց
13.06.2018 | 22:38

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց: Դեռ երեկ կառավարության անդամների և խորհրդարանական մեծամասնության հանդիպման մասին վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ քաղաքական իշխող ուժը, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ, քննարկում է վարչապետի հրաժարականի հարցը, սակայն հանդիպումից հետո այդ լուրերը պաշտոնապես հերքվեցին: Այսօր առավոտյան մի խումբ պատգամավորներ վարչապետին կոչ են արել հրաժարական տալ:


Մայիսի 31-ից Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսկել, երբ դատավորը մեղավորներ չգտավ անցած տարի երկու դեռահասների սպանության գործով: Ցուցարարները պահանջում էին իրավապահ համակարգի ղեկավարների և վարչապետի հրաժարականները: Ցույցերի առաջին օրերին հրաժարական էր տվել գլխավոր դատախազը:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ