Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներում քննարկվել է Ղարաբաղը բանակցային կողմ դիտարկելու թեման

Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներում քննարկվել է Ղարաբաղը բանակցային կողմ դիտարկելու թեման
14.06.2018 | 13:19

ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի՝ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներում Ղարաբաղը բանակցային կողմ դիտարկելու թեմային անդրադարձ եղել է, թեև տարածված պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին ոչինչ նշված չէր` դա հայտնի դարձավ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի և Զոհրաբ Մնացականյանի հարցուպատասխանից:


Աշոտյան․Հայկական կողմը բարձրաձայնե՞լ է նոր բանակցային մոտեցումների մասին, մասնավորապես՝ ԼՂՀ-ն բանակցային կողմ դիտարկելու մեր նոր ռազմավարության մասին: Երկրորդը՝ հայկական կողմը բարձրաձայնե՞լ է ադրբեջանական զինուժի կուտակումների մասին:


Մնացականյան․ Շատ կարճ կարելի է պատասխանել Ձեր երկու հարցին՝ այո և այո: Եվ սա շատ բնական է, որովհետև առաջինը՝ մենք արդեն բավական հստակ արտահայտել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ Լեռնային Ղարաբաղը զբաղեցնում է իր շատ հստակ տեղը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նաև ասաց, որ բանակցություններում մեծ ուշադրություն է դարձվել խաղաղությանը նպաստող մթնոլորտի հարցին․«Մենք ուշադրություն հրավիրեցինք և ընդգծեցինք, որ այն ինչ կատարվել է երկու օր առաջ՝ այդ զոհը՝ Վահագն Էլոյանն է, և դա մեզ համար մեծ կորուստ է և սա բացարձակապես բացասական է ազդում բանակցային գործընթացի վրա և բացասական է ազդում այն սկզբունքի վրա, որին մենք ուշադրություն ենք տալիս՝ դա խաղաղությանը նպաստող մթնոլորտն է»:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ