Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան բանակցում է Իրանի հետ Քանդիլում քուրդ զինյալների դեմ համատեղ ռազմական գործողություն ձեռնարկելու համար

Թուրքիան բանակցում է Իրանի հետ Քանդիլում քուրդ զինյալների դեմ համատեղ ռազմական գործողություն ձեռնարկելու համար
14.06.2018 | 13:21

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ բանակցում է Իրանի հետ իրաքյան Քանդիլում քուրդ զինյալների դեմ համատեղ լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելու համար։

«Մենք պետք է մեր սահմաններից այն կողմ վտանգը չեզոքացնենք, մենք մաքրելու ենք այդ ահաբեկիչներին Իրաքում, մաքրելու ենք՝ որտեղ էլ լինեն։ Այս գործը դեռ ցամաքային փուլ էլ ունի, դիվանագիտական դաշտում կատարվելիք քայլեր կան։ Իրանի հետ բանակցում ենք։ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը նրանց համար էլ է վտանգ»,- ասել է Չավուշօղլուն։

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ