Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ-որ մեկի դեմ չի արվում. Մարուքյանը՝ «բարեգործության» օրենքի մասին

Ինչ-որ մեկի դեմ չի արվում. Մարուքյանը՝ «բարեգործության» օրենքի մասին
14.06.2018 | 18:54

Բարեգործության մասին օրենքը, որը բուռն հայտարարությունների տեղիք է տվել, վատ բան չի ենթադրում իրենից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա վստահեցրեց, որ խորությամբ կնայեն, կուսումնասիրեն նախագիծը, ու եթե այն լուրջ խնդիր առաջացնի բարեգործություն անողների համար` կվերանայեն:

«Ես չեմ կարծում, թե այդ օրենքն ինչ-որ մեկի դեմ է արվում: Կարծում եմ, որ օրենքը դաշտը կանոնակարգելու հետ է կապված, ու այն կարող է կանոնակարգել ընտրական գործընթացը: Տեսեք, Հանրապետական կուսակցությունը բարեգործության անվան տակ մարդկանց էլեկտրաէներգիայի, գազի կամ դիզվառելիքի կտրոններ է տրամադրել և այլն, և այլն: Ինչ ասես, որ չեն արել բարեգործության անվան տակ»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց պատգամավորը:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ