USD484.57
EUR560.79
RUB7.40
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Ով է «փրկելու» Արցախը

Ով է «փրկելու» Արցախը
14.06.2018 | 19:03

Արդեն մեկ շաբաթ է Արցախից պարբերաբար ահազանգեր են հնչում՝ սահմանին Ադրբեջանը զինուժ է կենտրոնացնում, Ադրբեջանը նախապատրաստվում է հերթական ռազմական գործողության: Բայց ո՞վ դրա ժամանակն ունի. Հայաստանում բոլորի գլուխը խառն է պաշտոնների նշանակմամբ ու հրաժարականներով: Ով ում ինչ ասաց, ով ավելի մոլեռանդ պաշտպանեց կառավարությանը, ով ավելի սուր քննադատեց ՀՀԿ-ին, ով գուժեց կառավարության մոտալուտ տապալումը, ով դրանից խոր շունչ քաշեց: Սոցցանցային կյանք ու քաղաքականություն: Վիրտուալ երկրում ապրող քաղաքացիներ, իսկ իրականությունը շատ ավելի վտանգավոր է:


Սահմանային լարվածությանը զուգահեռ Արցախում ներքին խլրտումներ են, Նախիջևանի ուղղությամբ անկանխատեսելի զարգացումներ, բայց Հայաստանի դիվանագիտական կորպուսը դեռ ծանոթանում է Մինսկի խմբին, վերջիններս էլ անհասկանալի ու մշտապես շաբլոն դարձած հայտարարություններ են անում, բայց հակառակորդը ակտիվ նախապատրաստվում է: Ով այս իրավիճակում կարող է հասարակությանը հանգստացնել, որ իրավիճակը վերահսկողության տակ է, որ համապատասխան կառույցներին զգուշացվել է վտանգավոր զարգացումների մասին: Պարզվում է ոչ մեկը, ոչ մեկը պատասխանատվություն չի կրում: Պաշտպանության նախարարը ասում է, թե զինուժը իրավիճակը վերահսկում է, ու հանկարծ հիշում ենք, թե 2016-ի ապրիլից առաջ որքան հաճախ էր հնչում այդ միտքը, բայց ինչ եղավ: Այս սրընթաց զարգացումների համատեքստում արտաքին աշխարհն էլ մի այլ ձևով է ամեն ինչ խառնում իրար: Որոշ տեղեկություններով` ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, թե բանակցություններին պետք է մասնակցի ոչ թե Փաշինյանը, այլ Արմեն Սարգսյանը: Այս առումով ուշագրավ շեշտադրում է ստանում օրերս Արմեն Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղ: Մինչ Նիկոլ Փաշինյանին կանչում են ֆուտբոլ նայելու, այնտեղից մեսիջներ են հնչում, որ նա չի ներկայացնելու հայկական կողմը:


Այս ընթացքում Ղարաբաղում չեն գտնում հասցեատիրոջը՝ ով պետք է իրենց համար երաշխավոր դառնա, ով է իրենց պահանջին հետամուտ: Այնպիսի տպավորություն է, որ ծանր կացության մեջ հայտնված մարդը օգնության ձեռք է փնտրում, բայց ոչ մեկը նրա ժամանակը չունի: Այս ամենը հեչ, ե՞րբ են լինելու հաջորդ «նշանակալի» անձի առաջխաղացումը և ֆեյսբուքյան գզվռտոցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ