Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5րդ փառատոն

Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5րդ փառատոն
14.06.2018 | 22:47

2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանքի տարածքում և քաղաք Գորիսում /Սյունիqի մարզ/։ Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:

Ամեն տարի փառատոնը իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր․


Յուրի Մեչիտով, լուսանկարիչ, Վրաստան՝ «Փարաջանովի և Թբիլիսի Ֆենոմենը»
Փառաջանովի լուսանկարիչ և մտերիմ ընկերը կկիսի իր հուշերը կադրից դուրս։
Ղևոնդ Վարդապետի Հովհաննիսյան, (Հայ Երուսաղեմ) ՝ «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV – ով»։ Վարդապետը կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կպատմի Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։
Դմիտրի Լիցով, հոգեթերապևտ, Ռիգա՝ «Ինչպես ապրել՝ ապրելով»
Ինչպե՞ս ապրել ամբողջական, և ոչ թե թվացյալ կյանքով, այս և այլ կարևոր հարցերի պատասխաները կմտորենք լատվիացի հյուրի հետ։


Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել՝ «Տեսնել մարդուն»
Այս արվեստագետի համար իր գործունեության գլխավոր նպատակն է նկատել և ճանաչել մարդուն։
Օնդրեյ Կոմենցկի, Չեխիա՝ «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն՝ Օնդրեյ Կամենցկին կներկայացնի ներառական մշակութային ծրագրերի կարևորությունը։
Փառատոնի շրջանակներում կկայանա Հավատ․ Հարց թե Պատասխան» խորագրով հանդիպում, խոսնակներ՝ Դմիտրի Բրիկման (Լուսանկարիչ- Թել Ավիվ) Ղևոնդ Վարդապետ (հոգևորական-Երուսաղեմ) և Դմիտրի Լիցով (հոգեթերապևտ-Ռիգա)։ Հանդիպումը ուղղված է բոլոր հավատացյալներին, անհավատներին, փնտրողներին, իմացողներին, կասկածողներին, մոլորվածներին և բոլոր ցանկացողներին։


Օլհա Վոզնա, Իտալիա՝ «Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ, ով կներկայացնի փառատոնը և իր հեղինակային ֆիլմը։
Ջոն Էսկուդեր, ռեժիսոր, Իսպանիա՝ կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կքնարկի վավերագարկան ֆիլմերում սոցիալական գործոնը ։
Փառատոնի շրջանակներում կլինեն նաև հայ -իրանական մշակութային երկխոսության ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ» և «Հետադարձ հայացք» խորագրերով, ինչպես նաև այլ հյուրեր։


Փառատոնի կազմակերպիչներն են՝ «Ծիածան» սոցիալակամ Հկ, «Ֆորմիկա» Արտ ընկերությունը։

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ