Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մինսկի խմբի համանախագահներ․ Քննարկվում է նախարարների հանդիպման հնարավորությունը

Մինսկի խմբի համանախագահներ․ Քննարկվում է նախարարների հանդիպման հնարավորությունը
15.06.2018 | 10:58

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը` նշված է միջնորդների՝ հայտարարության մեջ: Ամփոփելով Երևանում հանդիպումները, համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շեֆերը և Ստեֆան Վիսկոնտին նշել են՝ «դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը»:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարևորությունը: Ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ բանակցությունները՝ միջնորդները նշում են. Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո:
Համանախագահները վերահաստատում են հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում և՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը:

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ