Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ալեքսիս Ցիպրաս. Չգիտեմ, թե Էրդողանն ինչ է հասկացել, ես թուրք զինվորականներին արտահանձնելու խոստում չեմ տվել

Ալեքսիս Ցիպրաս. Չգիտեմ, թե Էրդողանն ինչ է հասկացել, ես թուրք զինվորականներին արտահանձնելու խոստում չեմ տվել
15.06.2018 | 11:02

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հերքել է լուրերը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին խոստացել է արտահանձնել Հունաստանում ապաստանած 8 բարձրաստիճան զինվորականներին:

«Այդ դեպքում թուրք նախագահը սու՞տ է ասում», - հարցրել է լրագրողը Ցիպրասին, ինչին ի պատասխան հույն վարչապետն ասել է․«Չգիտեմ, թե հեռախոսով նա ինչ է հասկացել, բայց ես նման խոստում չեմ տվել»։ Ցիպրասը շեշտել է, որ ինքը չի կարող խոստումներ տալ արդարադատության անունից։ Հունաստանի վարչապետը նշել է, որ Հունաստանը չի պաշտպանում հեղաշրջման փորձի մասնակիցներին ու դեմ է ցանկացած հեղաշրջման: Նա հույս է հայտնել, որ Հունաստանի արդարադատությունը ճիշտ որոշում կկայացնի ու մանրակրկիտ ուսումնասիրություն կանցկացնի՝ պարզելու, թե 8 զինվորականները մասնակցե՞լ են Թուրքիայում հեղաշրջման փորձին, թե՞ ոչ։ Հարցին, թե թուրքական կողմը քննարկե՞լ է 8 թուրք զինվորականներին Թուրքիայում գտնվող 2 հույն զինվորների հետ փոխանակելու սցենար, Ցիպրասը պատասխանել է. «Ոչ, նրանք դա չեն պահանջել, չեն էլ կարող պահանջել»։

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ