Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոստացել է հանել երկրում արտակարգ դրությունը նախագահ վերընտրվելու դեպքում: 24 TV-360 հեռուստաալիքին նա ասել է. «Եթե ես շարունակեմ աշխատել նախագահ, հունիսի 24-ից հետո առաջինը կլինի արտակարգ դրության չեղարկումը»: Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ երկրում հավասարակշռության խախտման սպառնալիքի մեծացման դեպքում արտակարգ դրությունը կարող է նորից մտցվել: