Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ Շարմազանովը կլինի Նիկոլ Փաշինյանի կողքին

Երբ Շարմազանովը կլինի Նիկոլ Փաշինյանի կողքին
15.06.2018 | 11:19

Այն, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահը չի բացառում ուժի միջոցով ԼՂ խնդրի լուծումը, արդեն ահազանգ է` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ահազանգ է ոչ միայն մեզ համար, ահազանգ է նախ և առաջ միջազգային հանրության համար, առնվազն զարմանալի է, որ միջազգային հանրությունից որևէ հստակ գնահատական մենք չենք լսում»,- ասաց նա և շեշտեց, որ ՀՀԿ-ի համար Արցախի հարցը հարցերի հարցն է: Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է, Շարմազանովն ասաց, որ Թուրքիան ուղղակիորեն փորձում է ներգրավվել ԼՂ հարցում ու այդ ներգրավվածությունը ունենալու է բացառապես բացասական նշանակություն:


Նա ընդգծեց, որ հիմա անհրաժեշտ է կայուն Արցախ: «Բոլորը պետք է համախմբվեն Արցախի նախագահի շուրջը, բոլորը պետք է համախմբվեն Արցախի օրվա իշխանությունների շուրջը, մենք պետք է կարողանանք միասնական լինել։ Հերիք է անուն դնենք մեր ղեկավարությանը։ Ես ասել եմ՝ Փաշինյանն իմ երազանքների վարչապետը չէ, բայց եթե նա կանի քայլեր, որոնք միտված կլինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը, Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը, բնականաբար, ես նրա կողքին եմ լինելու»,- ասաց նա: Հարցին` լավ բանակցող կլինի՞ Նիկոլ Փաշինյանը` Շարմազանովը պատասխանեց. ՙԱրցախի հարցում Նիկոլ Փաշինյանը կարող է լինել լավ բանակցող, թե չի կարող, ժամանակը ցույց կտա: Աստված տա, լինի լավ բանակցող։ Ես կլինեմ առաջին հպարտը, առաջին երջանիկը, որ իմ երկրի վարչապետը, անկախ իր անձից, այնպիսի բանակցություններ իրականացնի, որը կբխի Հայաստանի ու Արցախի ժողովրդի շահերից»:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենք երբեք անձերի հետ խնդիր չեն ունեցել: «Մենք միշտ քննադատել ենք երևույթները և շարունակելու ենք քննադատել։ ՈՒ այսօր, քանի դեռ Փաշինյան-Ալիև բանակցություն չի եղել, քանի դեռ որևէ լուրջ բանակցության նա չի մասնակցել, ես չեմ կարող հընթացս ասել, թե նա լավ կամ վատ բանակցող կլինի», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ