Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել RT-ին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել RT-ին
15.06.2018 | 11:19

Երկխոսությունը Մոսկվայի և Երևանի միջև բավականաչափ կառուցողական է զարգանում, որևէ քաղաքական տարաձայնություն չկա` «Ռուսաստանն այսօր» գործակալությանը հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցազրույցի սկզբում Փաշինյանը, պատասխանելով Հայաստանում իշխանափոխության ֆոնին Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա փոփոխությունների մասին հարցին, նա ընդգծել է, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» ներքին քաղաքական իրավիճակից էր բխում և որևէ կերպ չի կարող ազդել ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա: «Նրանք, ովքեր ասում էին, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների արդյունքում խնդիրներ ի հայտ կգան ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում, սխալվել են: Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արագ և շատ կառուցողական»,- շեշտել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրների միջև ներկա պահին խնդիրներ չկան: «Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ, որ շատ հարցերում մեր երկրների շահերը համապատասխանում են, սակայն կարող են լինել որոշ նրբություններ: Կարևորը մթնոլորտն է, որում մենք քննարկելու ենք այդ բոլոր հարցերը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով Ռուսաստանից մատակարարվող գազի գնին՝ Փաշինյանը նշել է. «Քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ դա ներքին հայկական խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանն էժան գազ է ստանում Ռուսաստանից: Սակայն սահմանից մինչև սպառողին հասնելը գազի գինը կրկնապատկվում է: Այս խնդիրը մենք պետք է քննարկենք Հայաստանում: Իհարկե, մենք հույս ունենք առավել մատչելի գներով գազ ստանալ: Քննարկելու ենք այդ հարցը և հուսով եմ, որ մենք հաջողության կհասնենք»: Փաշինյանը խոսել է նաև Եվրամիության հետ համաձայնագրի վավերացման մասին՝ նշելով, որ Հայաստանում այդ գործընթացը շարունակվում է 20 տարի. «Մենք, իհարկե, կզարգացնենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, սակայն դա տեղի չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների հաշվին: Դա մեր քաղաքականությունն է»:
Խոսելով քաղաքական մրցակից ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ Սարգսյանի հետ բնակվում է հարևանությամբ, սակայն որևէ հարաբերություններ չունի նրա հետ, իսկ ՀՀԿ-ն դադարել է խորհրդարանում մեծամասնություն լինել և նորմալ ընդդիմություն է:


Հարցազրույցի վերջում պատասխանելով հարցին, թե ում է երկրպագելու ԱԱ-2018-ի ժամանակ, որի բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, ՀՀ վարչապետն ասել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականին, որը չի մասնակցում առաջնությանը, հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին:

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ