ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Թաներ Աքչամը՝ Ցեղասպանության ճանաչման մասին

Թաներ Աքչամը՝ Ցեղասպանության ճանաչման մասին
15.06.2018 | 11:21

Թուրքիայի ժխտողականությունը քաղաքական հաշվարկ է. Երևանում՝ Հայաստանի Ամերիկյան համասարանում ասաց թուրք պատմաբան, Մասաչուսեթսի «Քլարք» համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը՝ խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

«Որպես գիտնական՝ ինձ համար բավական է, որ Թուրքիան ներողություն խնդրի,- ասաց նա՝ նշելով, որ բավականին ընդարձակ գրել է խնդրի մասին,- բայց ես առաջարկում եմ իմ կառավարությանը՝ թուրքական կառավարությանը, հետևել Գերմանիայի քայլին. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ոչ միայն ճանաչեց Հոլոքոստը, այլ նաև գործընթաց սկսեց Իսրայելի և հրեական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Ի վերջո, նրանք գործընթացն ավարտեցին 1952-ի Լյուքսեմբուրգի համաձայնագրով, որը ներառում էր շատ մեծ փոխհատուցում»,- ասաց նա:


Թաներ Աքչամի խոսքով՝ մենք պետք է պայքարենք ճշմարտության համար: «Արդարությունը պետք է վերականգնվի: Թուրքիայի, Հայաստանի և հայկական Սփյուռքի միջև գործընթացը պետք է սկսվի: Եվ դա պետք է լինի բաց բանավեճ, կլինեն համաձայնություններ, անհամաձայնություններ… բայց միայն ներողություն խնդրելով չես կարող արդարությունը վերականգնել: Պետք է նյութական փոխհատուցում լինի»,- ասաց նա: Թուրք պատմաբանը ցանկանում է, որ լինի նյութական վճար մի քանի պատճառներով, նախ՝ որովհետև հնարավոր չէ չափել, թե ինչ է կորսվել: «Խոսքը միայն ինչ-որ չափի գումարի մասին չէ: Մենք երբեք չենք կարող տեղափոխել մեծ քաղաքակրթությունը, որը հայերը ստեղծել են իրենց պատմական հայրենիքում: Նյութականով կարող ես բավարարել հայերին՝ ասելով՝ լավ, բայց ես չեմ կարող հեռանալ, չեմ կարող լքել այդ տարածքը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ