Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանը ցույց է տալիս, որ ժողովրդավարական փոփոխությունները կարող են հաղթանակել անգամ Ռուսաստանի ստվերում

Հայաստանը ցույց է տալիս, որ ժողովրդավարական փոփոխությունները կարող են հաղթանակել անգամ Ռուսաստանի ստվերում
15.06.2018 | 22:29

Եթե ինչ-որ լավ նորություն եք փնտրում հեռավոր աշխարհներում, ձեզ կհետաքրքրի Հայաստանի թավշյա հեղափոխությունը, որը բոլորովին վերջերս վտանգավոր աշխարհագրական դիրքում՝ Ռուսաստանի սահմանի մոտ գտնվող փոքր երկրում տապալեց կոռումպացված, ավտորիտար իշխանություններին՝ նրանց փոխարինելով բարեփոխումներ նախապատրաստող երիտասարդ, եռանդուն մարդկանցով, գրում է Դեյվիդ Իգնատիուսը The Washington Post-ում՝ «Հայաստանը ցույց է տալիս, որ ժողովրդավարական փոփոխությունները կարող են հաղթանակել անգամ Ռուսաստանի ստվերում» հոդվածում:

Այդ հեղափոխությունը գուցե հակառակ միտման սկիզբն է ժամանակներում, որտեղ ազատության և լավ կառավարման շատ ցուցիչներ հետընթաց են գրանցում, սակայն ժամանակը հեղափոխականների օգտին չի աշխատում: Հարևանների և ներքին իշխանական լծակներ ունեցողների կողմից գործադրվող ճնշումը երկրի վրա կարող է չեղարկել ժողովրդական շարժման ձեռքբերումները, որի շնորհիվ հնարավոր դարձավ տապալել երկար ժամանակ իշխանության մեջ գտնվող ռուսամետ կառավարությանը: Մինչ այժմ Հայաստանում որոշակի տոնական մթնոլորտ է տիրում, հայերը վայելում են, ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշել հեղինակի հետ զրույցում, «սիրո և համերաշխության հեղափոխության» արդյունքները: Հետխորհրդային մշուշը կարծես ցրվել է: Հեղափոխության հրաշքն այն է, որ ընդհանրապես տեղի ունեցավ: Ռուսաստանը երկար ժամանակ աջակցել է Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին: Մայիսին, սակայն, Կրեմլը չխոչընդոտեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ շարժումը չուներ աշխարհաքաղաքական օրակարգ:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, դեռ կարող էր բարդացնել նոր Հայաստանի կյանքը: Անցած շաբաթվա վերջին Երևանում դիվանագետներն ասում էին, որ եթե Մոսկվան չստանա հավատարմության նոր երդումներ, կարող է կանգնեցնել զենքի վաճառքը Հայաստանին: Քաղաքական ազատականացման վերաբերյալ Ռուսաստանի հանդուրժողականությունը կարող է իր գինն ունենալ:
Փաշինյանն իրեն ներկայացրել է «թավշյա հեղափոխությունից» հետո իր ծրագիրը, որտեղ, իր կարծիքով, շատ էր ժողովրդավարական իդեալիզմը և քիչ էին կոնկրետ քայլերը: Նիկոլ Փաշինյանը հոդվածագրի հետ զրույցում նշել է, որ իր առաջնահերթությունը կոռուպցիան վերացնելն է, որը խոչընդոտում է հայերի հայտնի ստեղծարար և ձեռնարկատիրական ձիրքին: «Ցավոք, Հայաստանը շատ կոռումպացված է եղել վերջին 25 տարիներին: Մարդիկ հոգնել էին այդ իրավիճակից»,- ասել է նա: Անցյալի ձգողականության դաշտից ազատվելը կտանի Նիկոլ Փաշինյանի իդեալիզմը և էներգիան, նրա քաղաքական ազդեցության մի մասը: Հավանական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն մինչև հոկտեմբեր կամ նոյեմբեր: Հայաստանը պատմության ընթացքում և հետխորհրդային ոչ վաղ անցյալում շատ ավելին է ապրել, քան իրեն բաժին հասած դժվարությունները, և շատ ոգևորիչ էր Երևանը տեսնել որպես ժպիտների քաղաք՝ իր փոփոխությունների դրամատիկ շրջանից հետո:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ