Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԽ պատվիրակությունը կգնահատի ՀՀ-ԵՄ հարաբերությունները

ԵԽ պատվիրակությունը կգնահատի ՀՀ-ԵՄ հարաբերությունները
16.06.2018 | 11:46

Հունիսի 18-ին Հայաստան կժամանի ԵԽ 9 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որ կգնահատի ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ «ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին համաձայնության քվե տալուն ընդառաջ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) Եվրոպական խորհրդարանի 9 պատգամավորների պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, նախարարների, ԱԺ պատգամավորների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:


Եվրախորհրդարանի ներկայացուցիչները գնահատական կտան Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, կգնահատեն ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկա մակարդակը և հայտարարված բարեփոխումները՝ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական ցնցումների համատեքստում, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն»,- նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ

ները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում