Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հորդանանն իր դեսպանին հետ է կանչել Իրանից

Հորդանանն իր դեսպանին հետ է կանչել Իրանից
16.06.2018 | 11:48

Հորդանանի Թագավորությունն իր դեսպանին՝ Աբդալլահ Սուլեյման Աբու Ռումանին, հետ է կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Al Arabiya հեռուստաալիքի
տեղեկատվության համաձայն, որոշումը Թագավորության նախարարների խորհուրդն ընդունել է Մերձավոր Արևելքի երկրների գործերին միջամտելու Իրանի քաղաքականության կապակցությամբ:

Հորդանանը ձգտում է հասնել տարածաշրջանային անվտանգության, հատկապես Սաուդյան Արաբիայում և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրներում: Իրանի և Սաուդյան Արաբիայի դիմակայությունը սրվել է Եմենում ստեղծված ճգնաժամի պատճառով: Էր Ռիադը պնդում է, որ Թեհրանն աջակցում է խռովարար հուսիներին և զենք մատակարարում նրանց:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ