Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատ Միրզոյանը պատմել է գործարարների հետ Հռոմում հանդիպումների մասին

Արարատ Միրզոյանը պատմել է գործարարների հետ Հռոմում հանդիպումների մասին
16.06.2018 | 11:49

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 11-13-ին Հռոմում հանդիպել է եվրոպաբնակ հայ գործարարների հետ։ Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։ Քննարկված նախագծերը հնարավորություն կտան լուծել մարզերում բնակվող կանանց զբաղվածության հարցը։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ հաջորդ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ջրամբարների կառուցման, քաղաքային շինարարության խթանման, վերականգնվող էներգետիկայի, աննախադեպ ծավալով արևային էներգիայի արտադրության մեծացման հնարավորությունները։

«Հանդիպումների վերջին շարքում խոշոր ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք օտարերկրյա ներդրողների համար հայաստանյան բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելու և ծավալուն ներդրումներ գրավելու հնարավորությունները և կոնկրետ նախագծերրը։ Բոլոր հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին խնդրել եմ արձանագրել ու նաև փոխանցել իրենց միջազգային գործընկերներին, որ Հայաստանում իրապես ազատ և մրցակցային տնտեսության կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու դատական համակարգի անկախացումը միանգամայն նոր, շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում մեր երկրում լուրջ բիզնես գործունեություն ծավալելու համար»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ