Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վրաստանի նախագահը հավանություն է տվել Մամուկա Բախտաձեի թեկնածությանը

Վրաստանի նախագահը հավանություն է տվել Մամուկա Բախտաձեի թեկնածությանը
16.06.2018 | 11:52

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել Մամուկա Բախտաձեի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը հունիսի 14-ին առաջադրել էր նրա թեկնածությունը: Այժմ Բախտաձեն խորհրդարանին պետք է ներկայացնի կառավարության նոր կազմը և իր ծրագիրը, իսկ օրենսդիր մարմինը պետք է ձայների մեծամասնությամբ վստահության քվե հայտնի նոր կառավարությանը:


Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ Բախտաձեն միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ավագ որդու՝ ՈՒտա Իվանիշվիլու մոտ ընկերն է:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ