Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահին մարդասպան է անվանել, իսկ Փարիզը՝ ահաբեկիչների ապաստարան

Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահին մարդասպան է անվանել, իսկ Փարիզը՝ ահաբեկիչների ապաստարան
16.06.2018 | 11:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթնաժողովի մյուս մասնակիցների նկատմամբ սադրիչ և կոպիտ վարքագիծ է դրսևորել։ Նա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին մի քանի անգամ «դաժան մարդասպան» է անվանել, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտարարել է, որ բոլոր ահաբեկիչները Փարիզում են կենտրոնացված` հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով G7 առաջնորդների զրույցին ներկա գտնված եվրոպացի դիվանագետներին։

«Կարգավորումներն իսկապես փոխվել են (դեպի վատը) G7-ից հետո»,- ասել է ԵՄ պաշտոնատար անձը։ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահին մի քանի անգամ «դաժան մարդասպան» է անվանել՝ քննադատելով ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ Բրյուսելի մաքսատուրքերը։ Մեկ այլ քննարկման ժամանակ, որը նվիրված էր իրանական գործարքին և ահաբեկչության դեմ պայքարին, ԱՄՆ նախագահը Մակրոնին ասել է, որ ինքը լավ գիտի իրադրությունը, քանի որ «բոլոր ահաբեկիչները Փարիզում են գտնվում»։ Թրամփը լավ չի վարվել նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ՝ խոսելով Եվրոպայում միգրացիոն խնդիրների մասին։ «Սինձո, այդ խնդիրները քեզ չեն սպառնում, բայց ես կարող եմ քեզ 25 մլն մեքսիկացի ուղարկել, և դու շատ արագ կլքես պաշտոնդ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ