«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ավստրիայի վարչապետը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

Ավստրիայի վարչապետը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին
16.06.2018 | 22:29

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով մզկիթների փակման ու բազմաթիվ թուրք հոգևորականների՝ Ավստրիայից արտաքսման որոշումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալիքները, հայտնել է, որ դրանք իրեն չեն մտահոգում, Թուրքիայի ղեկավարը պարտավոր է հարգել իրենց երկրի օրենքները։

«Դա հիմարություն է, մենք ակնկալում ենք, որ Ավստրիայում ապրող յուրաքանչյուր մարդ հարգի այս երկրի օրենքները։ Մենք ակտիվ մահմեդական համայնք ունենք, մեզ մոտ կա կրոնական ազատություն և դա շատ կարևոր է։ Սակայն մենք ցանկանում ենք, որ բոլորը ենթարկվեն օրենքին։ Իսլամի վերաբերյալ Ավստրիայում գործող օրենքը պահանջում է, որ մահմեդական համայնքները դրսից ազդեցության տակ չգտնվեն և մեր երկրից դուրս մահմեդական կազմակերպությունների ու հոգևորականների չենք ընդունում։ Նախագահ Էրդողանը ստիպված է հարգել մեր օրենքները»,- ասել է Կուրցը։

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ