Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էջմիածնի քաղաքապետը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Էջմիածնի քաղաքապետը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
17.06.2018 | 12:34

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի´ պարոն վարչապետ,
Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլև բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: ՈՒնենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում: Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք ի գիտություն, չնայած որ ներկայացված էր օրենքի խախտումներով: Մենք որևէ կերպ չխանգարեցինք հանրահավաքի անցկացմանը: Նույն այդ անձինք դիմել են նաև հունիսի 22-24-ը հանրահավաքի անցկացման համար: Իսկ այսօր` հունիսի 16-ին օրինական արտոնված հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին աջակցողները: Եվ հակառակ դրան, նույն այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները` հնարավորություն չտալով մեզ իրազեկել հանրությանը հանրահավաքի մասին, այսօր առավոտվանից էլ Էջմիածնում փողոցներ են փակում և հենց հիմա էլ քաղաքի հրապարակում են` այն վայրում, որտեղ օրինական հանրահավաքի թույլտվություն ունեն իմ կողմնակիցները: Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա, սակայն, ինչպես նշեցի` ունենք Ձեր աջակցության կարիքը:


Կանխավ շնորհակալությամբ և շուտափույթ արձագանքի ակնկալիքով`
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան»:

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ