Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Իգոր Մուրադյանի հուղարկավորության համար կառավարական հանձնաժողով կստեղծվի

Իգոր Մուրադյանի հուղարկավորության համար կառավարական հանձնաժողով կստեղծվի
18.06.2018 | 10:12

Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի`
ֆեյսբուքյան էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988-91 թթ. մեր ազգային-ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց համազգային շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում։ ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձևավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով»,- գրել է Արարատ Միրզոյանը։ Իգոր Մուրադյանը մահացել է այսօր երկարատև հիվանդությունից հետո:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ