«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը շարունակում է թալանվել. սկսվել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը շարունակում է թալանվել. սկսվել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար
18.06.2018 | 10:14

Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար` Facebook-ի ուղիղ եթերով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարել՝ նշանակում է բազմաթիվ մարդկանց՝ ազդեցիկ, փողատեր, լծակներ և զենք ու զինված խմբեր ունեցող, հանել այդ պայքարի դեմ, տվյալ դեպքում՝ իմ դեմ։ Այս գործընթացում շատերն են ուզում մեր ուշադրությունը հրավիրել, որ դա սխալ ճանապարհ է, ավելի լավ է գտնել կոմպրոմիսներ, հարմարվել, որպեսզի ամեն ինչ լավ լինի բոլորի համար։ ՈՒզում եմ հստակ ասել, որ չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիսի գնալ։ Համարում եմ, որ ժողովուրդը ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիոն համակարգի մի մասը։ Այլ բերել է, որ ես իմ թիմով կոռուպցիան արմատախիլ անեմ Հայաստանից»,- ասել է Ն. Փաշինյանը։ «Երբ ասել եմ, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են լինելու, ոմանց թվացել է, որ ես քաղաքական հայտարարություն եմ անում։ Այն, ինչ որ ես հայտարարում եմ, այն է՝ ինչ մտնում է իմ մտադրությունների մեջ։ Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ թալանվել է և շարունակում է թալանվել։ Եվ այս իրավիճակին պետք է վերջ տրվի հնարավորինս արագ։ Հայաստանը պետք է լինի կոռուպցիայից ազատ երկիր, որ կարողանանք մեր երկրի ներուժը ինչպես հարկն է օգտագործել»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նա չի պատրաստվում կոմպրոմիսների գնալ իշխանությունը պահպանելու համար։ «Ես վարչապետի պաշտոնում չեմ հայտնվել իշխանության պահպանման մասին առավոտից երեկո մտածելու համար։ Ես հայտնվել եմ, որ ժողովրդի ցանկություններն ու ժողովրդի տված մանդատը լիարժեք և անմնացորդ ի կատար ածեմ»,- նշել է Ն.Փաշինյանը։

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ