Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Հրանտ Անանյան. Մենք անակնկալի ենք եկել վարչապետի հայտարարությունից

Հրանտ Անանյան. Մենք անակնկալի ենք եկել վարչապետի հայտարարությունից
18.06.2018 | 10:14

ԱԱԾ-ի հարուցած քրեական գործում, որի շրջանակում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին որևէ հանգամանք ու կասկածանք չկա` ասաց պատգամավորի փաստաբան Հրանտ Անանյանը։

«Այս պահի դրությամբ ինձ համար, մեզ համար անակնկալ է նման հայտարարությունը։ Հարուցված քրեական գործը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք պահելուն։ Ոչ մի տառ չկա այդ մասին», - ասաց փաստաբանը՝ չբացառելով, որ մինչև կալանավորման միջնորդության ներկայացնելը մեղադրանքը լրացվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր փաստաբանը բողոքարկել է Մանվել Գրիգորյանի ձերբակալության որոշումը։ Եվ այժմ, ինչպես Անանյանը փոխանցեց, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ