Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրավիճակի հանգուցալուծման երեք հնարավոր տարբերակ կա. Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը հանդիպել են

Իրավիճակի հանգուցալուծման երեք հնարավոր տարբերակ կա. Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը հանդիպել են
18.06.2018 | 10:17

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն արդեն հանդիպել են Արմավիրի մարզպետարանում, նրանք այս պահին սպասում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմին` «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, «Մերժի՜ր Կարենին» նախաձեռնության անդամներին:

«Էջմիածինը բոլոր հայերի սուրբ քաղաքն է, նաև թեմի առաջնորդն է այստեղ։ Մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նաև հրաժարական պահանջողներին, որ միասին գտնենք օպտիմալ լուծումը ստեղծված իրավիճակից»,- լրագրողների հետ զրույցում նշել է մարզպետ Գագիկ Միրիջանյանը:


Մարզպետն ասել է, որ դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կամ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կամ բավարարվում են ցուցարարների պահանջները, կամ պետք է գտնել ճանապարհային քարտեզ և այդ ճանապարհով փորձել լուծում ստանալ: «Մերժի՜ր Կարենին» նախաձեռնության անդամներն ասել են, որ չեն պատրաստվում գնալ հանդիպմանը և փոխարենը մարզպետին հրավիրել են Էջմիածին՝ հանդիպման:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ