Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Աշոտյան. Մանվել Գրիգորյանին առնչվող խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է

Արմեն Աշոտյան. Մանվել Գրիգորյանին առնչվող խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է
18.06.2018 | 12:33

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին առնչվող խնդիրը «այլևս բացառապես իրավական դաշտում է»,- Ֆեյսբուքում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


Կիրակի երեկոյան ԱԱԾ-ի` Գրիգորյանին պատկանող շինություններում ու տարածքներում խուզարկության արդյունքների տեսանյութը մատնանշելով՝ Աշոտյանը գրում է. «ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խոր ողբերգություն կլինի»։

«Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան Հայ զինվորին»,- ամփոփում է ՀՀԿ փոխնախագահը:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ