Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էրդողանը նախընտրական հանրահավաք է անցկացրել Ստամբուլում

Էրդողանը նախընտրական հանրահավաք է անցկացրել Ստամբուլում
18.06.2018 | 12:38

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կիրակի նախընտրական հանրահավաք է անցկացրել Ստամբուլում, որին ներկա են գտնվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Հանրահավաքն անցկացվել է հաջորդ հանգստյան օրերի ընտրություններին ընդառաջ:

Էրդողանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձգտում են երկրորդ ժամկետով իշխանություն մնալ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո:
Հանրահավաքի ավարտին Էրդողանը նշել է, որ Ստամբուլում «այլևս անելիք չունի, Ստամբուլն արդեն կայացրել է իր որոշումը»: Հավաքին ներկաները «այո» վանկարկումներով էին արձագանքում նախագահի ելույթին: Խորհրդարանական և նախագահական ընտրությունները Թուրքիայում հունիսի 24-ին են:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ