Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բարեգործների համար պետությունն արտոնություններ կսահմանի

Բարեգործների համար պետությունն արտոնություններ կսահմանի
18.06.2018 | 17:14

«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց. «Երբ որ կարգավորում եք ներկայացրել, ներկայացրե՞լ եք բարեգործության դինամիկան, թե որ ոլորտներում ինչպես է իրականացվել, ինչ ձևերով կամ ովքե՞ր են խոշոր բարեգործները: Կամ արդյո՞ք խորհրդակցել եք բարեգործությամբ զբաղվող անհատների հետ»:

Փոխնախարարը նկատեց, որ օրենսդրական կարգավորումը ոչ մի կերպ չի սահմանափակում բարեգործության սկզբունքը, և նրանք, ովքեր բարեգործություն են արել, շարունակելու են անել:
Փոխնախարարը բացատրեց, որ այս օրինագծով կարգավորվում է բարեգործությունից բխող 3 արտոնություններից օգտվելու կարգը: «Այսինքն՝ այն բարեգործները, որ, բարեգործություն անելով, ցանկանում են օգտվել պետության սահմանած 3 տեսակի արտոնություններից (պետական պարգևներից, հարկային արտոնություններից, նյութատեխնիկական օժանդակություն) նախապես հայտարարում են այդ մասին, անցնում կառավարության համապատասխան հանձնաժողովի ընթացակարգերով ու անում իրենց բարեգործությունը»:
Միքայել Մելքումյանը, արձագանքելով Հովհաննիսյանին, ասաց, որ եթե այդպես է, ապա կարելի է համապատասխան փոփոխություն կատարել օրինագծի դեմ, որ մարդիկ հստակ իմանան՝ բարեգործություն անելու համար պարտավոր չեն նախապես դիմել կառավարությանը, եթե, իհարկե, արտոնություններից օգտվելու խնդիր չունեն:


Փոխնախարարը համաձայնեց Մելքումյանի դիտարկման հետ: Հանձնաժողովը որոշեց՝ օրենքի նախագծում կատարել այդ փոփոխությունն ու մինչև վաղը ներկայացնել հանձնաժողով:
Հարցը դրվեց քվեարկության և մտավ արտահերթ նիստի օրակարգ: Նախագծի նման լուծմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները համաձայնեցին, սակայն ձեռնպահ քվեարկեցին:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ