ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Վաղը ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Վաղը ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
18.06.2018 | 22:44

Կառավարության առաջարկությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումների համար:

«Մենք գործ ունենք թերևս Երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ: Եվ սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով ցնցող են, շոկային են հայ հանրության համար: Երկար տարիներ մեր պնդումները, որ երկիրը սիստեմատիկ թալանվել է, հիմնավորվում են, և այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն»,- հայտարարեց վարչապետը: Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության ժամկետը լրանում է վաղը, պատգամավորի նկատմամբ հետագա քրեական հետապնդման համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը:


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ հիմքեր կան Մանվել Գրիգորյանին կալանավորելու համար. «Քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս քրեական հետապնդում իրականացնելու: Միևնույն ժամանակ, ձեռք բերված տվյալները վկայում են մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու»:
ԱԱԾ տնօրենը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ իրենք խուզարկությունների արդյունքներից անակնկալի չեն եկել ու տեղյակ էին, թե ինչ է սպասվում. «Մենք երբևիցե չենք գնում ինչ-որ մի տեղ ձևական: Մենք գնում ենք՝ հստակ ունենալով օպերատիվ տվյալներ, որոնց իսկության մեջ մենք համոզվում ենք նախօրոք: ԱԱԾ-ն որ րոպեին բացահայտվում է և սկսում է գործել, դուք իմացեք, որ այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան»:


ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանը նշանակվել է մեկ ամիս առաջ: Այդ ընթացքում ԱԱԾ-ն իրականացրել է մի քանի աղմկահարույց բացահայտում:
Հարցին, թե չունի մտավախություն իր և վարչապետ Փաշինյանի անվտանգության համար, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չասենք մտավախություն: Կարան լինեն ինչ-որ բաներ... Անկեղծ ասած, ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր իմ մասով փորձում են... վնասազերծեն մեզ: Բայց չի ստացվի: Վարչապետի հետ էլ նույնն ա, բայց, կարծում եմ, ոչ մեկը չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ...»: ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ իր գլխավորած կառույցը «ռեպրեսիաներով չի զբաղվում», և առանց ստույգ տվյալների՝ այլ պաշտոնյաների տներում ստուգումներ չեն իրականացվելու:

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ