Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից
18.06.2018 | 22:46

Գյումրու ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու նիստում Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկվեցին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նաև` Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Լևոն Սարգսյանը:


«Գալա» խմբակցությունը ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծ էր ներկայացրել, սակայն ավագանին մերժեց, քանի որ առաջարկվում էր կոչումից զրկել հետմահու: Նախաձեռնության հեղինակներից Լևոն Բարսեղյանն ասաց՝ պետք է մաքրվի պատվավոր քաղաքացիների ցուցակը: Նա պատրաստվում է Գորիկ Հակոբյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը կրկին օրակարգ բերել:


Ռոբերտ Քոչարյանին 2002-ին են շնորհել այդ կոչումը: Այն հիմավորմամբ, թե «Լինսի» հիմադրամի միջոցներով Գյումրիում իրականացվել է բնակարանաշինական մեծ ծրագիր: Սերժ Սարգսյանն էլ այդ կոչմանն արժանացել է 2006-ին, երբ պաշտպանության նախարար էր: Թե ինչու է նրան կոչում շնորհվել, որևէ հիմավորում չի ներկայացվել:


Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին որպես «Փյունիկ» հիմնադրամի տնօրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու շուրջ 2 տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ: Նրան այդ կոչումը շնորհում էին հիմնավորմամբ, թե «Վերածնունդ» երաժշտական միջազգային փառատոնն է Գյումրիում անցկացնում: Պարզվում է, մրցույթին մասնակցելն անվճար չի եղել: Հարցը ներկայացնող ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանն ասաց․ «Օրինակ, փառատոնի մասնակիցները, որպես անդամավճար, Արցախից ու Հայաստանից վճարել են 3-6- հազարական դրամ, երգչախմբերը վճարել են 20 հազար դրամ, արտասահմանյան մասնակիցները՝ 80-ից 100 եվրո են վճարել մասնակցության համար: Եվ թե որտեղ է Լևոն Սարգսյանի բարեգործությունը, անհասկանալի է: «Փյունիկ» հիմնադրամն իր գործունեությամբ մշտապես է կասկածներ հարուցել»: Գյումրու պատվավոր քաղաքացիների թիվը 61-ից նվազեց 58-ի: Առաջիկայում այլ անուններ ևս կներկայացվեն՝ կոչումից զրկելու համար:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ